«Շիրակ» ՀԿ-ից հայտնում են, որ րոպեներ առաջ իրենց «մի կերպ հաջողվեց կարճատև հեռախոսազրույց ունենալ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Նա և ակցիայի ևս մեկ մասնակից`Արնո Կարը այս պահին դեռևս գտնվում են Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժամունքում: Նրանք հրաժարվում են ոստիկանությանը որևէ բացատրություն տալ առանց փաստաբանների ներկայության»:
Իսկ ոստիկանությունից հայտնում են, որ «ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, և որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:
Այսօր առավոտյան Երևանում, Սարյանի արձանի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթ իրականացնելու փորձի երկու մասնակիցների, այդ թվում Լևոն Բարսեղյանին:





