AM
21 Սեպտեմբեր 2011 - 08:45 AMT

«Շիրակ» ՀԿ-ն հաստատել է. Բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ են արձակել

Առանց բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու մի քանի րոպե առաջ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից ազատ են արձակել Լևոն Բարսեղյանին և Արնո Կարին, որտեղ նրանց էին սպասում մի քանի տասնյակ ընկերներ, լրագրողներ և իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Արթուր Սակունցը և Արտակ Զեյնալյանը: Այս մասին հայտնում են «Շիրակ» ԿՀ-ից։

«Ոստիկանությունը պնդել է, որ իրենք ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են նրանց զրույցի, հաշվի չառնելով, որ բերման ենթարկելու դրվագների տեսագրություններն արդեն իսկ տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: