«Սոչի-2014» Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացել է Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին նամականիշների մարումը:
Այդ նամականիշները բացում են «XXII ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում: Զբոսաշրջությունը Ռուսաստանի Սևծովյան ափին» ֆիլատելիստական շարք: Դրանցում պատկերված են հանգստավայրի գլխավոր տեսարժան վայրերը` Կրասնայա Պոլյանա բնակավայրը, Ծովային կայարանը, Մեծ Ախուն լեռան վրա գտնվող դիտաշտարակը, Վոլկոնյան դոլմենը Սոչիի ազգային զբոսայգում:
Նոր շարքի առաջին նամականիշների մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել են «Սոչի-2014» դեսպան, Հյուսիսային Օսեթիայի Ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Կազբեկ Խամիցաևը և Կրասնոդարի երկրամասում «Ռուսաստանի փոստ» մասնաճյուղի փոխտնօրեն Գենադի Մինաևը: Ծրարների վրա տպեցին իրադարձության ամսաթիվը, իսկ մասնակիցները ստորագրեցին, որից հետո ծրարները պահման նպատակով ուղարկվեցին թանգարան:
720 հազար տպաքանակով յուրօրինակ նամականիշներն ամբողջ աշխարհով տարածվելու են փոստային բաժանմունքների միջոցով: Այժմ դրանք արժեն 15-ից 30 ռուբլի, սակայն, ֆիլատելիստների խոսքով, արդեն մի քանի տարի հետո գինը կարող է աճել մի քանի անգամ, հաղորդում է rg.ru-ն:





