AM
28 Սեպտեմբեր 2011 - 06:53 AMT

Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ամեն ինչ կանի օգնելու համար «Շախտյորին» հաղթել ԱՊՈԵԼ-ին

Չեմպիոնների լիգայի շրջանակներում խաղից առաջ Դոնեցկի «Շախտյոի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ԱՊՈԵԼ-ը լավ թիմ է, որտեղ ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: «Մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Դա մեզ համար հսկայական նշանակություն ունի: Վերջին երեք խաղերը Չեմպիոնների լիգայում մենք տանուլ տվեցինք՝ ներառյալ խաղերը «Բարսելոնայի» հետ: Նահանջելու տեղ չունենք՝ պետք է հաղթենք ու ամեն ինչ անենք, միավորներ վաստակելու ու խմբից դուրս գալու համար: Հետադարձ ճանապարհ չկա»,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 24-ին Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի թիմը ծանր խաղ է անցկացրել «Դինամոյի» հետ և Մխիթարյանը նշել է, որ ֆուտբոլիստները ամեն ինչ արեցին, վերականգնվելու համար Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի հետ հանդիպումից առաջ: «Մենք ամեն ինչ անում ենք, առաջիկա հանդիպմանը առավելագույնս նախապատրաստվելու համար»:

Կիսապաշտպանը խոստովանել է, որ իր համար կարևոր չէ, թե ինչ դիրքում է նա խաղալու ԱՊՈԵԼ-ի հետ խաղում:

Չեմպիոնների լիգայի G խմբի երկրորդ խաղում «Շախտյորը» հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին «Դոնբաս արենայում»: Խմբում 3-ական միավոր ունեն «Պորտուն» ու ԱՊՈԵԼ-ը, որոնք երկրորդ տեղում են, իսկ «Շախտյորն» ու «Զենիթը» միավորներ չունեն: