Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում ընթանում է Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության 14-րդ համաժողովը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գիտաժողովի նպատակն է լուրջ գիտնականներին համախմբելն է և նրանց միջոցով խեղաթյուրված փաստերին պատասխան տալն է: Կովկասի Հիմնադրամի» նախագահ, ակադեմիկոս Գիվի Գամբաշիձեն իր հերթին ավելացրեց, որ գիտաժողովի նպատակն է ցույց տալ, որ Կովկասը դա զուտ կոնֆլիկտների գոտի չէ, այլ քաղաքակրթության բնօրրան: Պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Մամայխան Ագլարովը նշեց, որ Կովկասագիտության մեջ ամեն ինչ չէ, որ պարզ է: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանգիտության ինստիտուտի գիտական աշխատող, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Կորենևսկին իր հերթին հավելեց, որ հնագիտությունը բացի նրանից, որ տալիս է այն ռեսուրսները, որոնք կարող են հավասարվել տնտեսության ռեսուրսների հետ, կարող է նաև կարգավորիչ դեր ստանձնել շատ գործերում:
Այս տարվա համաժողովին մասնակցում են 15 հայ և 32 օտարազգի հյուրեր Դաղստանից, Վրաստանից, Ինգուշեթիայից և այլ հյուսիսկովկասյան երկրներից, որից հետո տպագրվելու է 180-ի չափ հոդված:
Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողովը առաջին անգամ կազմակերպվել է 1999թ-ին, որի ընթացքում տպագրվել է շուրջ 2300 զեկույց:





