AM
3 Հոկտեմբեր 2011 - 06:42 AMT

Առողջապահության նախարարություն. Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել յոթ մարդ

Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներիքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկրների կոտրվածքներ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, և հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երևանի բնակիչներ են: