AM
3 Հոկտեմբեր 2011 - 08:33 AMT

Վթար և մեկ զոհ Գետափ-Մարտունի ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2103»-ի ուղևորը` 28-ամյա Կարեն Մխիթարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: