AM
4 Հոկտեմբեր 2011 - 11:17 AMT

Գյումրիում մեկնարկել է սեյսմաբանության արդի խնդիրներին նվիրված գիտաժողով

Այսօր Գյումրիում իր աշխատանքներն է սկսում «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 50 ամյակին: ԳԱԱ-ից հայտնում են, որ գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած գիտնականներ: Կքննարկվեն երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրները, «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը: