Ինչպես հայտնում է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի ավագ Գորան Պանդևի ու Ագիմ Իբրագիմի փոխարեն, որոնք վնասվածք են ստացել, գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը հրավիրել է Ֆիլիպ Իվանովսկուն:
Հոկտեմբերի 4-ին Մակեդոնիայի ազգային հավաքականը խաղ է անցկացրել երիտասարդական թիմի հետ, որն ավարտվեց առանց գոլերի ոչ ոքիով:
Մակեդոնացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն չորեքշաբթի, իսկ Եվրո-2012 առաջնության ընտրական խաղը Հայաստանի հավաքականի հետ տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:
2012թ. Եվրոպայի առաջնության B խմբում Հայաստանի հավաքականը 14 միավորով 3-րդ տեղում է, իսկ Մակեդոնիան 7 միավորով 5-րդ տեղում:





