AM
7 Հոկտեմբեր 2011 - 04:02 AMT

Երևանում կկայանա «Art of Living EXPO 2011» առաջին միջազգային ցուցահանդեսը

Հոկտեմբերի 9-ին Երևանում կկայանա «Art of Living EXPO 2011» առաջին միջազգային ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Էկո Կենտրոնից, ցուցահանդեսին կմասնակցեն բազմաթիվ հայկական և միջազգային հայտնի կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ և հյուրանոցներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժիչ և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցների արտադրողներ և ներկրողներ, տուրիստական գործակալություններ, արվեստի գործիչներ, նկարիչներ և քանդակագործներ, Հայաստանում հայտնի հագուստի և ոսկերչական իրերի դիզայներներ, սննդամթերքի արտադրողներ, բազմաթիվ պոպուլյար ամսագրեր և թերթեր: Մի խոսքով` ներկայացված են գործունեության բոլոր ոլորտները, որոնց շնորհիվ մեր կյանքը դառնում է ավելի հետաքրքիր և գեղեցիկ:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի արժեքավոր մրցանակների խաղարկություն, և ելույթ կունենա «Doctor at Large» ռոք խումբը: