Այսօր առավորտյան Երևանի Ծովակալ Իսակովի փողոցում`Երևանյան լճի մերձակայքում, տեղի է ունեցել ավտովթար, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու, փրկարար ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով շրջվել է 70 համարի երթուղային տաքսին, որի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:





