AM
7 Հոկտեմբեր 2011 - 10:43 AMT

Հոկտեմբերի 8-9-ը Երևանի «Միկա» մարզական ակումբում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային առաջնությունը

Հոկտեմբերի 8-9-ը Երևանի «Միկա» մարզական ակումբում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային 15-րդ առաջնությունը 1995-97թթ. և 1998-2000թթ պատանիների միջև:

Հաղթողները և մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, դիպլոմներով, նվերներով և «Զեյթուն» մարզական ակումբի գավաթով:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Արցախի և Իրանի Իսլամական Հանրապետության ուժեղագույն ձյուդոիստները, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: