AM
7 Հոկտեմբեր 2011 - 10:53 AMT

«ԱրմենՏել»-ի ֆուտբոլային վանկարկում մրցույթի հաղթողները ստացան Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված ֆուտբոլային վանկարկում մրցույթի հաղթողներին:

Պարգևատրման արարողությանը, որը կայացավ Ազատության պողոտայում` Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին մրցույթի հաղթողներ Հրաչ Խաչատրյանը և Սամվել Կիրակոսյանը: Հաղթողները հորինել էին վանկարկումներ նվիրված Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, նկարահանել այն տեսախցիկով և տեղադրել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում:

Հրաչ Խաչատրյանը և Սամվել Կիրակոսյանը պարգևատրվեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկներով, ստացան Եվրո 2012 ընտրական փուլի հանդիպման Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր, ինչպես նաև բրենդային նվերներ: Նշենք, որ այս մրցույթն անց է կացվել 2011թ սեպտեմբերին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում: