AM
7 Հոկտեմբեր 2011 - 12:56 AMT

Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գիրքը վրացերեն է թարգմանվել

Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում կայացել է Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարի` հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան: Միջոցառմանը մասնակցում էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: