AM
8 Հոկտեմբեր 2011 - 12:08 AMT

Դավիթ Հայրապետյանն իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ օլիմպիական չեմպիոն դառնա

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), որը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, այդ պարգևը համարում է իր մարզական կարիերայի գլխավոր նպատակին` 2012-ին Լոնդոնի օլիմպիադայում հաղթանակին հասնելու աստիճաններից մեկը:

Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկը կարծում է, որ աշխարհի առաջնությունը հեշտ չէր, և նա մի քանի սխալներ է կատարել: «Լավ է, որ ես օլիմպիադայի ուղեգիր նվաճեցի և հիմա հանգիստ կպատրաստվեմ դրան»,- Հայրապետյանի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Նա նշել է, որ իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ նա օլիմպիական չեմպիոն դառնա: