AM
11 Հոկտեմբեր 2011 - 06:39 AMT

Շեյ Գիվեն. Հայաստանի հետ խաղը վերջին ժամանակների ամենաբարդ խաղը կլինի և լուրջ փորձություն կդառնա ողջ թիմի համար

Իռլանդիայի հավաքականի դարպասապհ Շեյ Գիվենը, որը Ռոբի Քինի վնասվածքից հետո Հայաստանի հետ խաղում լինելու է թիմի ավագը, EURO-2012-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղից առաջ հայտարարել է, որ մրցակիցը գտնվում է բարձունքին:

«Վերջին երկու խաղում Հայաստանի հավաքականը խփել է 8 գոլ: Մեզ սպասում է դժվարին փորձություն: Մեզ ձեռնտու է ոչ ոքին, բայց մենք խաղալու ենք հաղթանակի համար, քանի որ վերջին րոպեներին ամեն ինչ կարող է պատահել»,- Գիվենի խոսքերը հաղորդում է irishtimes.com-ը:

Դարպասապահի խոսքով, Հայաստանի հավաքականն իրական սպառնալիք է իրենց համար, չնայած նրան, որ չունի սուպերռազմավարություն: «Հայաստանի հավաքականի բոլոր խաղացողներն ունեն իրական որակներ, որոնք ցուցադրել են վերջին երեք խաղերում: «Կարևոր չէ, թե ինչպես ենք խաղացել վերջին 9 խաղերում, կարևոր է միայն այն, թե ինչ տեղի կունենա այսօր: Դա վերջին ժամանակների ամենաբարդ հանդիպումը կլինի և լուրջ փորձություն կդառնա ողջ թիմի համար: Բայց նրանց համար էլ հեշտ չի լինի: Մենք նույնպես ունենք խաղացողներ, որոնք ընդունակ են գոլ խփել»,- ասել է Գիվենը: