Հոկտեմբերի 10-ին` ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ` Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Դեպքի վայր է ժամանել նաև սակրավորների խումբը: Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է:
Սակրավորների խմբի կողմից արկը վնասազերծվել է, հաղորդում են ԱԻ նախարարությունից:





