«Արարատ 73»-ի կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Արկադի Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև EURO-2012 –ի ընտրական խաղը շատ բարդ է լինելու:
«Վերջին խաղերում Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հավաքականի կորիզն արդեն ձևավորվել է: Մեր հավաքականը բարձունքին է, և ես նրանից ավելին եմ սպասում: Խաղը բարդ է լինելու, Իռլանդիան վտանգավոր թիմ է, հիանալի մարզիչ ունի, 7-8 խաղ շարունակ գնդակ չի ընդունել: Խաղը շատ լարված է լինելու, և եթե հաջողությունը մեզ ժպտա, կկարողանանք հաղթել»,- խոստովանել է Անդրեասյանը:
«Արարատի» մարզչի խոսքով, Հայաստանը պետք է հաղթի ճնշման շնորհիվ, և նա պետք է այնպիսի ֆուտբոլ ցուցադրի, ինչպես սլովակների հետ հաղթական խաղում. «Հայ ֆուտբոլիստները պետք է զավթեն գնդակը և թույլ չտան մրցակցին տեղաշարժվել: Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում, մրցակցին հաջողվում է վտանգավոր պահեր ստեղծել»:
Անդրեասյանը կարծում է, որ ամենագլխավորն այն է, որ Վարդան Մինասյանի սաներին հաջողվի գոլ խփել և դա անել առաջինը. «Գլխավորը, որպեսզի մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ լինեն խաղին, և նրանց պետք է հաղթողի ոգի»,- ասել է նա: Անդրեասյանը կարծում է, որ հավաքականի լավ խաղը գրագետ և բարձորակ աշխատանքի արդյունք է:





