AM
11 Հոկտեմբեր 2011 - 09:41 AMT

Իռլանդիայում փորձում են պատկերացնել Իռլանդիայի ու Հայաստանի հավաքականների հնարավոր կազմերը

Իռլանդական irishtimes.com կայքը ներկայացրել է Հայաստանի ու Իռլանդիայի հավաքականների հնարավոր կազմը Եվրո-2012-ի ընտրական փուլի առաջիկա խաղում:

Ըստ կայքի, հոկտեմբերի 11-ին «Ավիվա» մարզադաշտում Իռլանդիայի հավաքականը կխաղա հետևյալ կազմով՝ Շեյ Գիվեն, Ջոն Օՙ Շի, Շոն Սենթ-Լեջեր, Ռիչարդ Դան, Սթիվեն Քելլի, Դամիեն Դաֆֆ, Քիթ Էնդրյուս, Գլեն Ուիլան, Էյդեն Մըքգիդի, Սայմոն Քոկս, Քեվին Դոյլ:

Հայաստանի հավաքականը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան և Յուրա Մովսիսյան:

Մակեդոնացիների հետ խաղի համեմատ, որտեղ հայերը հաղթեցին 4:1 հաշվով, Հայաստանի հավաքականում ընդամենը մեկ փոփոխություն կլինի՝ պաշտպանության կենտրոնում: Արթուր Յուսպաշյանի փոխարեն կխաղա Հրայր Մկոյանը, որը որակազրկվել էր:

Իսկ իռլանդացիները մի քանի փոփոխություններ ունեն, խաղին չեն մասնակցի Սթիվեն Ուորդը, որակազրկման պատճառով, ու վնասվածք ստացած Ռոբի Քինը: