Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մաքգիդին հայտարարել է, որ վճռական է տրամադրված Եվրո-2012 դուրս գալու համար պայքարում:
«Եթե մենք գոնե մեկ գոլ խփեինք Սլովակիային, մենք հիմա առաջին տեղում կլինեինք խմբում: Մյուս կողմից, եթե մենք գոլ ընդունեինք Ռուսաստանից Մոսկվայում, մեր շանսերը կնվազեին: Այնպես որ պետք չէ դժգոհել նրանից, ինչ ունես: Սակայն, մենք շատ կհիասթափվենք, եթե 2-րդ տեղը չգրավենք B խմբում և չմասնակցեինք հարակից խաղերին»,-Մաքգիդիի խոսքերն է մեջբերում sportinglife.com-ը:
Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ վնասվածքից հետո նա արդեն ապաքինվել է և ամեն ինչ լավ է ընթանում: «Այժմ իմ խնդիրն է պահպանել մարզավիճակն ու խաղի կայուն մակարդակ ցույց տալ»,-ասել է Մաքգիդին:





