AM
12 Հոկտեմբեր 2011 - 04:10 AMT

Հոկտեմբերի 12-ին ամբողջ աշխարհում կնշեն Արտրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը

Հոկտեմբերի 12-ին ամբողջ աշխարհում կնշեն Արտրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս միջոցառումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Արտրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է ուշադրություն գրավել և տեղեկացնել լայն հասարակայնությանը ռևմատոլոգիական հիվանդությունների խնդիրների մասին:

Այսօրվա դրությամբ ռևմատոլոգիական հիվանդությունները բարձր դիրքեր են գրավում հաշմանդամության պատճառների վարկանիշում: Այս ախտին ենթարկվում են ոչ միայն տարեցները, այլև շատ երիտասարդներ, ինչպես նաև երեխաներ:

Արտրիտով տառապում է մոտավորապես յուրաքանչյուր հարյուրերորդ մարդը: Ցավը, շարժումների սահմանափակումը, խրոնիկ երիկամային անբավարարությունը, հաշմանդամության բարձր հավանականությունն այն է, ինչին ենթարկվում է արտրիտով տառապող յուրաքանչյուր ոք: Հոդացավերը երկարատև մշտական բժշկական զննումներ և բուժում են պահանջում:

Թեև արտրիտի զարգացման պատճառները տարբեր են, բժիշկները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել, այդ թվում` կատարել ֆիզիկական վարժություններ և ճիշտ սնվել: