AM
12 Հոկտեմբեր 2011 - 11:07 AMT

Երևանում կկայանա «Մարդուն բնորոշ հիվանդությունների վաղ նախանշաններ» գիտաժողովը

Հոկտեմբերի 13-14-ը Երևանում կանցկացվի «Մարդուն բնորոշ հիվանդությունների վաղ նախանշանները» 4-րդ միջազգային գիտաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։ Գիտաժողովին կմասնակցեն մոլեկուլային մակարդակի վնասվածքների հետազոտությունների ոլորտի առաջադեմ գիտնականներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Գիտաժողի բացման արարողությանը կմասնակցի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Հայաստանի կենսաքիմիայի ասոցիաիան, Ֆրանսիական Région Ile-de-France դեպարտամենտը և Ֆրանսիական CNRS ակադեմիան: