AM
14 Հոկտեմբեր 2011 - 05:58 AMT

«Խոսքի իրավունքը» հորդորում է մտավորականներին վերջնագիր ներկայացնել իշխանություններին

«Խոսքի իրավունք» միավորման անդամները հերթական անգամ խստիվ դատապարտում են հայոց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը: Առաջարկում ենք Հայաստանի բոլոր մտավորականներին`անկախ քաղաքական հայացքներից, իրար հետ ունեցած հարաբերություններից, գործունեության ոլորտից կազմել բաց նամակի մի տեքստ, ուր հնարավորինս կտրուկ և սուր կքննադատվի բանակում տեղի ունեցածը: Ստորագրողների թվում պետք է լինեն նաև ՄԻՊ գրասենյակի, Հանրային խորհրդի, ՊՆ հասարակական խորհրդի և այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը պետք է միավորի բազմաժանր արվեստագետներ և շոու-բիզնեսի «աստղեր»: Կարևոր է նաև այն երիտասարդների խոսքը, ովքեր ասում էին, որ Հայաստանը մենք ենք: Այս նախաձեռնությունը ավելի մեծ կշիռ կտա նրանց խոսքերին և կամրագրի նրանց տեղը մտավորականության շարքերում: Դա չպետք է լինի կոչ կամ պահանջ: Ավագ և կրտսեր այդ քաղաքացիները պետք գրեն կոշտ: Նրանք պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին: Այս դեպքում լռելը աններելի է: Անտարբերությունը `ամենամեծ չարիքն է, որը շղթայով ծնում է նորանոր հանցանքներ:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում երեք զինվոր է զոհվել խաղաղ պայմաններում: