AM
14 Հոկտեմբեր 2011 - 06:15 AMT

Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի հավաքականն ամեն ինչ արեց առաջ անցնելու համար, սակայն ինչ-որ բան պակասեց

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 6 գնդակ է խփել, խոստովանել է, որ Իռլանդիայի խաղից հետո ապրած դառնությունն անցել է, նա «Շախտյորի» տրամադրության տակ է և նրանց շատ լուրջ հանդիպումներ ես սպասում:

Իռլանդիայի հետ խաղից հետո «անարդարության զգացողություն» մնաց, սակայն, ինչ կարող ես անել: Պետք է մտածել ապագա խաղերի մասին: Հայաստանում մեզ գերազանց ընդունեցին, նույնիսկ, չնայած պարտությանը»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Կիսապաշտպանը խոստովանել է, որ ողջ Հայաստանն է դիտել խաղն ու հաղթանակի էր սպասում. «Այնուամենայնիվ, բոլորը գոհ մնացին հավաքականի խաղից այս խաղաշրջանում: Հայաստանի հավաքականն ամեն ինչ արեց առաջ անցնելու համար, սակայն ինչ-որ բան, հավանաաբր, պակասեց»:

«Շախտյորը» Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում հոկտեմբերի 26-ին կխաղա Կիևի «Դինամոյի» հետ, իսկ Գևորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի ու Կառլեն Մկրտչյանի «Մետալուրգ» թիմը կհանդիպի «Կրիվբասի» հետ: