Երևանի ժամանակով 12:30-ին Հայաստանի տարածքում տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հայտնում է Եվրոպական միջերկրական սեյսմիկ կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևելք 39կմ հեռավորության վրա. Հրազդանից դեպի արևմուտք 4 կմ հեռավորության վրա և Սոլակից դեպի հյուսիս-արևմւոտք 3 կմ հեռավորության վրա: Ցնցումները բավականին զգալի են եղել նաև Երևանի կենտրոնում:





