AM
15 Հոկտեմբեր 2011 - 07:34 AMT

Թենիսի Play City մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Աննա Կարոլինա Շմիեդլովան և Տատիա Միկաձեն

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցան 9 մլն դրամ ֆոնդով Futures դասի Play City թենիսի մրցաշարի եզրափակիչ հանդիպումները:

Եզրափակչում կհանդիպեն Աննա Կարոլինա Շմիեդլովան (Սլովակիա) և Տատիա Միկաձեն (Վրաստան):

Իսկ Զուգախաղերում հաղթող են ճանաչվել Անաստասիա Վասիլենան և Անաստասիա Գրիմալսկան, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում:

Մինչ այդ հոկտեմբերի 3-9 Երևանում անցավ մեկ այլ միջազգային մրցաշար:

Նոյեմբերին Հայաստանի թենիսի ֆեդերացիան մրցաշար կկազմակերպի լրագրողների համար: