AM
15 Հոկտեմբեր 2011 - 09:45 AMT

Գերմանացի պատգամավորն առաջարկել է զրկել Ուկրաինային Եվրո-2012-ից Տիմոշենկոյի դատավճռի պատճառով

Գերմանական բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի խորհրդարանի սպորտային կոմիտեի անդամ Ֆրանկ Ֆիշելը պահանջել է ՈւԵՖԱ-ից զրկել Ուկրաինային Եվրո-2012 իր տարածքում անցկացնելու իրավունքից: Դա կապված է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ ավարտված դատավարության հետ, որին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրի կնքման ժամանակ՝ 2009թ. հունվարին, լիազորությունները գերազանցելու պատճառով:

«Այն երկիրը, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու օրենքները, չի կարող ներկայացված լինել եվրոպական հարթակում»,-Շտեֆելի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:

Ավելի վաղ «Եվրո-2012 Ուկրաինա» կազմկոմիտեի տնօրեն Մարկիան Լուբյանսկին անցումային խաղերի վիճակահանության ժամանակ ասել է, որ Ուկրաինան չի զրկվի մրցաշարը կազմակերպելու հնարավորությունից «Տիմոշենկոյի գործի» պատճառով: «ՈւԵՖԱ-ն սպորտային կազմակերպություն է և չի միջամտում երկրների ներքին գործերին: Այն քաղաքականությունից դուրս է»,-հայտարարել էր նա: