Հոկտեմբերի 18-ին Երևանում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնեց ընթացիկ մրցաշրջանում աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում,ինչպես նաև պաշտոնական մյուս մրցաշարերում հաջողության հասած մարզիկներին, նրանց անձնական և հավաքականների մարզիչներին / 41 մարզիկ և 48 մարզիչ /: Նրանք հիմնականում մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչներ են. ծանրամարտ,բռնցքամարտ,ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, թաեքվոնդո, հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
ՀԱՕԿ-ի նախագահը եզրափակիչ խոսքում շնորհավորելով մրցանակակիրներին, հավելեց, որ առջևում առավել պատասխանատու մրցաշարեր կան:





