AM
19 Հոկտեմբեր 2011 - 10:12 AMT

Ատոմակայանի մոտ հոսող Հրազդանի ջրանքում տղամարդու դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 18-ին`ժամը 09.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում`ՀԱԷԿ-ի մոտակայքով հոսող Հրազդանի ներքին ջրանցքում տղամարդու դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել Երևան քաղաքի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ,1949 թվականին ծնված Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին: