«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», որը կայանալու է հոկտեմբերի 22-26-ը Երևանում և մինչև նոյեմբերի 25-ը Հայաստանի մարզերում, հյուրընկալելու է հայտնի ռուս բժիշկ, օտոռինոլարինգոլոգ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, Յարոսլավլի տարածաշրջանային բժշկական կլինիկայի Միկրոէնդոսկոպիկ օտոռինոլարինգոլոգիայի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կոզլովին:
Կոզլովը կատարելու է անվճար ցուցադրական վիրահատություններ մանկատան երեխաների համար, ինչպես նաև կիրականացնի անվճար բուժզննում անապահով ընտանիքների երեխաներին, կկարդա դասախոսություններ Երևանի բժշկական համալսարանի ուսանողների համար:
Ծրագիրն իրականացվելու է «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ի հետ համատեղ:





