AM
21 Հոկտեմբեր 2011 - 14:20 AMT

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայի հավաքականի հետ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիում անցկացրեց աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի երկրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցը Մոլդովայի հավաքականն էր: Վերջինս առջևում էր 2:0 հաշվով, սակայն Ռուբեն Նազարեթյանի սաները կարողացան հավասարեցնել հաշիվը և մեկ միավոր վաստակել:

A խմբի առաջատարը Մոլդովայի հավաքականն է 4 միավորով, Հայաստանը 2 միավորով առայժմ երկրորդն է: Այս խմբում երկրորդ հանդիպումը Վրաստանի և Մալթայի հավաքականների միջև մեկնարկում է երևանյան ժամանակով 19:15-ին:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 23-ին իր ուժերը կչափի Մալթայի հետ: Հաջորդ փուլ դուրս կգա միայն այն թիմը, որը խմբում առաջին տեղը կգրավի: