Հայտնի լատվիացի դերասան և ռեժիսոր Իվար Կալնինշը խոստովանեց, որ ցանկացել է հայ երեխա որդեգրել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ իր ընտանիքում նման խոսակցություն գնացել 1988 թ-ին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, քանի որ շատ երեխաներ որբ էին մնացել: Ասուլիսից հետո PanARMENIAN.Net ի թղթակցին Կալնինշը մանրամասնեց, որ չկարողացավ հաղթահարել հոգեբանական պահը, այդ իսկ պատճառով չորդեգրեց երեխա:
Կալնինշը, ով Հայաստան է եկել «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի» շրջանակերում, ասաց, որ 4000 երեխաները Հայաստանի մանկատների համար մեծ թիվ է, և մաղթում է Հայաստանին կրճատել այդ թիվը: Բացի դրանից, դերասանը գտնում է, որ երեխաները սիրո արդյունքում պետք է ծնվեն, և եթե չկա սերը, կան բազմաթիվ միջոցներ հղիությունից խուսափելու համար: Նրա կարծիքով մանկատան խնդիրը շատ խորն է և բացի պետական հոգածությունից նաև անհրաժեշտ է հասարակության դաստիարակություն:





