AM
24 Հոկտեմբեր 2011 - 11:49 AMT

Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 58-ամյա Զոյա Սվարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: