Ջերմուկում տեղի է ունեցել Ռուսաստանցիների IV խորհրդաժողովը «Հայաստանում հայրենակիցների ակտուալ խնդիրները. իրավունքների պաշտպանություն, ռուսաստանյան էթնոմշակութային և ռուսալեզու միջավայրի պահպանում» խորագրով:
Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Ռուսաստանցիների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մասնակցությամբ ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Նրա մասնակիցներն են 120 պատվիրակներ 20 տարածաշրջանային բաժանմունքներից և 11 հասարակական կազմակերպություններից:
Խորհրդաժողովում քննարկվել են ՀՀ-ում ռուսաստանցիների գործունեության ակտիվացման և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ՀԿ-ների հետ համագործակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, ռուսաց լեզվի զարգացման հարցեր:
ՌԴ Համակարգող խորհրդի նախագահ Յուրի Յոկվենկոն տեղեկացրել է «Արտերկրում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին» խորագրով Հայրենակիցների համաշխարհային կոնֆերանսի արդյունքների մասին», որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-18-ը Մոսկվայում: Պատվիրակները նաև քննարկել են նախապատրաստական աշխատանքները 2012թ. հոմբելյանական միջոցառումներին, այդ թվում՝ Հայաստանում ռուսների վերաբնակեցման 180-ամյակին:
Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց բանաձև, որտեղ աջակցություն է հայտնվում Հայրենակիցների հետ աշխատանքների ծրագրի 2012-14թթ. հայեցակարգին, ԶԼՄ-ների զարգացմանը, հումանիտար օգնության ընդլայնմանը վետերաններին, հավանություն է տրվում Ռուս հայրենակիցների աջակցության ու պաշտպանության հիմնադրամի ստեղծմանը:





