AM
26 Հոկտեմբեր 2011 - 11:24 AMT

Չհաշվառված քաղաքացիները կարող են հաշվառվել մինչև հոկտեմբերի 31-ը

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվող մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովը դիմում է հանրապետության բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, խնդրանքով այդ մասին մինչ սույն թվականի հոկտեմբերի 31-ը տեղեկացել ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչության Երևանյան կամ մարզային գործակալություններին։