AM
27 Հոկտեմբեր 2011 - 07:36 AMT

Գևորգ Ղազարյան. Գավաթի համար պայքարում կարևոր է ուժեղ լինել կոնկրետ մի օր և մեզ դա հաջողվեց

Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Մետալուրգը» հանդիպել է «Կրիվբասի» հետ: «Մետալուրգը» չորս անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի ու «Մետալուրգի» հարձակվող Գևորդ Ղազարյանն ասել է, որ նրանք շատ լավ խաղ անցկացրեցին և կարևորը՝ հաղթեցին:

«Գավաթի համար պայքարում կարևոր է ուժեղ լինել կոնկրետ օրը և մեզ դա հաջողվեց: Ես և իմ գործընկերները գոհ են: Միայն մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո ես հավատացի հաղթանակին: Գտնում եմ, որ մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, որը դուր եկավ հանդիսատեսին: Արդյունքն օրինաչափ է՝ մենք ավելի ուժեղ էինք»,-Ղազարյանի խոսքերն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

«Մետալուրգի» հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի առաջնության 15 տուրի շրջանակներում «Իլյիչովցի» հետ: