AM
28 Հոկտեմբեր 2011 - 11:06 AMT

FORWARD ընկերությունը դարձել է Հայաստանի օլիմպիական հավաքականների պաշտոնական հանդերձավորողը

Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի հավաքականներին պաշտոնապես հանդերձանք տրամադրող FORWARD ընկերությունը և ՀԱՕԿ-ը Երևանում համաձայնագիր են ստորագրել: Ըստ համաձայնագրի, Հայաստանի օլիմպիական հավաքականը Լոնդոնի ամառային և Սոչիի ձմեռային խաղերում կներկայանա FORWARD ընկերության մարզահագուստով: