AM
28 Հոկտեմբեր 2011 - 14:04 AMT

Տարոն Մարգարյանը նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա՝ մինչև օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ավելի վաղ նույն օրենքի 45–րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։