AM
31 Հոկտեմբեր 2011 - 07:50 AMT

Հայաստանի հավաքականը վերջին խաղն է անցկացնում շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հոկտեմբերի 31-ին թուրքական Իզմիթ քաղաքում կայանալու է շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի վերջին տուրը։

Հայաստանի հավաքականը, որը 25 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, խաղալու է Ղրղզստանի հետ։ Առաջին խաղատախտակի վրա Կարեն Գրիգորյանը խաղալու է Բակա Էսենբեկի հետ, Հովհաննես Գաբուզյանը՝ Տագիր Տալաիբեկի, Տիգրան Հարությունյանը՝ Այդար Քենենբաևի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի վրա Արման Միքայելյանը մրցելու է Քելսինբեկ Իսակժանովի հետ։

9 տուրերի արդյունքում օլիմպիադայի գործող չեմպիոնները, որն առաջին տեղում է, զիջում են Ռուսաստանին 1,5 միավորով։ Ռուսաստանը խաղալու է Չեխիայի հետ։