AM
31 Հոկտեմբեր 2011 - 09:24 AMT

Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումը Հայաստանում հետաձգվում է

Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումը Հայաստանում հետաձգվում է առնվազն մինչև 2012թ. մարտի 1-ը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած հասարակական լսումներում, որ նվիրված էին «Նույնականացման քարտեևրի մասին» նոր օրենքին ու նախատեսվող փոփոխություններին, հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Ընդ որում, նա նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ դրանք շրջանառության մեջ մտնեն ավելի ուշ՝ հունիսի 1-ին կամ հուլիսի 1-ին:

Օսիկյանը ներկայացրեց հավաքվածներին օրենքում կատարված ուղղումները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ:

Նա նշել է, որ նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի հետ մեկտեղ քաղաքացիները կարող են օգտվել նաև հին անձնագրերից: Նա նշել է, որ կառավարությունը ցանկանում էր պարտադրական անցում կիրառել նոր սերնդի

անձնագրերին, սակայն հետո որոշվեց թողնել դա քաղաքացիների հայեցողությանը: Ընդ որում, նա նշել է, որ նույնականացման քարտերը լինելու են բազմաֆունկցիոնալ և կներառեն նաև վարորդական իրավունքների ու սոցքարտերի գործառույթները: Նա հավելեց, որ նույնականացման քարտերը կգործեն Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, դրանք կգործեն միայն արտերկրում:

Օսիկյանը նշել է, որ կենսաչափական անձնագրերը ավելի պաշտպանված կլինեն և պետությունը երաշխավորում է տեղեկությունների գաղտնիությունը:

Նման անձնագրերի ներդրումը պայմանավորված է նաև ԵՄ համապատասխան ծրագրերով ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պարզեցման ուղղությամբ: