AM
31 Հոկտեմբեր 2011 - 11:17 AMT

ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը կգործի նոյեմբերի 1-ից

Մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով 9 հասարակական կազմակերպությունների հետ, վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը: Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ նոյեմբերի 1-ից գործարկվելու է շուրջօրյա օպերատիվ 116 եռանիշ հեռախոսահամար (թեժ գիծ):

Աշխատակազմի կողմից սպասարկվող թեժ գիծը գործելու է նաև ոչ աշխատանքային՝ տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին: Ընդ որում, թեժ գծի բոլոր մուտքային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից: