Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Դոնարա Հարությունյանին, ինչից հետո կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել թիվ 28 երթուղու «Մերսեդես-Սպրինտեր» միկրոավտոբուսի կողմից և տեղում մահացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը և հայտնել, որ վրաերթը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:





