Այսօր լրագրողների հետ հանդիպման հենց սկզբում խնդրեցին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանին հարցեր չտալ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին և ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմային։
«Ես գնահատական տալու իրավունք չունեմ։ Որպես ոստիկանապետ նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել ճանապարհային երթևեկության կազմակերպչական հարցերը, միշտ ուշադրության կենտրոնում են եղել Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները»,- ասաց Նորիկ Սարգսյանը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։





