AM
1 Նոյեմբեր 2011 - 16:20 AMT

Իմպուլս» – «Ուլիս» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Իմպուլս» – «Ուլիս» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում, քանի որ Իջևանի «Արնար» մարզադաշտի խոտածածկը գտնվում է վատթարագույն վիճակում:

28-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին: Նույն օրը տեղի կունենան «Արարատ» – «Շիրակ», «Միկա» – «Փյունիկ», «Բանանց» – «Գանձասար» հանդիպումները:

Ժամանակից շուտ Հայաստանի չեմպիոն է դարձել «Ուլիսը», երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Գանձասարն» ու «Փյունիկը», որոնք 45-ական միավոր ունեն: