ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան` մասնակցելու Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:
Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով:
Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը: Այցի շրջանակում նախատեսվում են նաև փոխվարչապետի երկկողմ հանդիպումները, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը:





