Նոյեմբերի 14-ին Երևանի Հ.Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում կազմակերպվելու է թվով 2-րդ «Rock for Life 2» («Երաժշտություն հանուն կյանքի») խորագրով բարեգործական ռոք-համերգը: Համերգին մասնակցելու են հանրահայտ «The beautified project», «Reincarnacia», «Dogma», «EmpyRay» ռոք-խմբերը: Համերգը կազմակերպելու է «ՄամաՍյու» բարեգործական հիմնադրամը:
Հիմնադրամի շուրջ հավաքված են հարյուրավոր համախոհներ Հայաստանից, սփյուռքից և օտարերկրացիներ, որոնք ՀՀ-ում և արտասահմանում փորձում են օժանդակել հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Սեպետչյանի մորը` բուժվելու կրծքագեղձի քաղցկեղից:
Համերգի նպատակն է մեկ սրվակ դեղորայք գնելու գումար հավաքել: Հերցեպտինի 18 սրվակից 3-ի գումարն արդեն հավաքվել է նախորդ միջոցառումներից` համերգներից, ընթրիքներից Փարիզում և Նյու-Յորքում, «Դի-Ջեյները կյանքի համար», «Ժողովրդական երաժշտությունը կյանքի համար», «Ռոքը կյանքի համար» համերգից, ցուցահանդես-վաճառքներից, որոնց արդյունքում հավաքվել է 10000$ (1 սրվակ Հերցեպտինն արժե 3000$):





