AM
3 Նոյեմբեր 2011 - 12:37 AMT

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն երկրորդ խաղացողը

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները քվեարկությամբ որոշել են թիմի լավագույն ֆուտբոլիստներին Ուկրաինայի առաջնության առաջին կեսում:

Քվեարկությանը մասնակցել է 1940 երկրպագու: Նրանցից 683 (35,15 տոկոս) իրենց ձայնը տվեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Շախտյորի» դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան (735 ձայն), երրորդը դարձավ Վիլիան (309 ձայն):

15 տուրից հետո «Շախտյորը» 36 միավորով 2-րդ տեղում է և նոյեմբերի 6-ին 16-րդ տուրում կխաղա «Օբոլոնի» հետ: