AM
4 Նոյեմբեր 2011 - 09:09 AMT

Արտակ Ալեքսանյանը «Խիմկիի» կամզում գնդակ է ուղարկել «Ենիսեյի» դարպասը

Նոյեմբերի 4-ին «Խիմկին» Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 37-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Ենիսեյին»: Մեկնարկային կազմում դաշտ դուրս եկան Հայաստանի հավաքականի դարպասապահ Բորիս Բերեզովսկին ու երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

«Խիմկիին» հաջողվեց բացել հաշիվը 39-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը կրկնպատկեց Արտակ Ալեքսանյանը: Ակումբը հավաքել է 48 միավոր և 11-րդ տեղում է: Հաջորդ խաղը «Խիմկին» կանցկացնի նոյեմբերի 7-ին «Սիբիրի» հետ:

Նույն տուրում «Շիննիկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, 3:0 հաշվով հաղթել է Սոչիի «Ժեմչուժինային» և բարձրացել է 3-րդ տեղը 66 միավորով: 38-րդ տուրի հաջորդ խաղում «Շիննիկը» նոյեմբերի 7-ին կխաղա «Չերնոմորեցի» հետ: