AM
4 Նոյեմբեր 2011 - 09:20 AMT

Նոյեմբերի 5-ին կամփոփվեն «Դպրոցական էջերից…» գրական մրցույթի արդյունքները

Վաղը կկայանա Երևանի 50 դպրոցների շրջանակներում կազմակերպված «Դպրոցական էջերից…» խորագրով գրական մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթը մեկնարկել էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ներգրավված բոլոր դպրոցների աշակերտների համար: Վերջիններս հնարավորություն ունեին չորս հիմնական կատեգորիաներում առցանց տեղադրել իրենց ստեղծագործությունները: Մրցույթը կազմակերպել էին «Dasaran.am» կրթական ծրագիրը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը։ Միջոցառման մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության պատվավոր հյուրերի ցանկում են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և դպրոցների տնօրեններ:

Օգոստոսի 19-ին ՙDasaran.am՚ կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր, որով այսուհետ նախ Երևանում, ապա Հայաստանի մարզերում, ծառայությունը կդառնա անվճար բոլոր բաժանորդների համար: Արդյունքում` ապահովվում է առավել թափանցիկ գործունեություն դպրոցների անձնակազմի կողմից, իսկ ծնողները հնարավորություն են ունենում մանրամասն տեղեկատվություն ստանալ իրենց երեխայի ուսուցման, առաջադիմության և վարքագծի վերաբերյալ: