AM
8 Նոյեմբեր 2011 - 09:45 AMT

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը բաց մարզում է անցկացրել Չեխիայի հետ խաղից առաջ

Նոյեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել՝ պատրաստվելով Չեխիայի հետ 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղին։ Խաղը կայանալու է նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Երևանի ժամանակով 17։00-ին։

Թիմը բաց մարզում է անցկացրել, որի ժամանակ ֆուտբոլիստները երկկողմանի խաղ են անցկացրել։ Նոյեմբերի 8-ի երեկոյան մարզումը կայանալու է 17։30-ին։

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ընդգծել է, որ հավաքականը սեփական հարկի տակ խաղերում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականի ոճով։ «Տվյալ պահին մենք կենտրոնացրել ենք միայն Չեխիայի հետ խաղի վրա, բայց շատ կարևոր է նաև երկրորդ խաղը։ Ես տեսել եմ Մոնտենեգրոյի հետ Ուելսի խաղը, որում նա հաղթել է։ Ուելսը ցուցադրում է բրիտանական ոճի ֆուտբոլ, հնարավոր է, նա չի հետևում խաղի գեղեցկությանը, բայց շատ մարտական և աշխատասեր թիմ է»,- ասել է մարզիչը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունելու է Ուելսին։ Տվյալ պահին ԵԱ 3-րդ ընտրական խումբը 7 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականը։